Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Գերմանիա

21:20     23 մարտի, 2023

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Բեռլին: Պատվիրակությունը Բեռլինում կլինի մարտի 27-30:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից:

Պատվիրակության կազմում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Հունանյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Թադևոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ»-ից՝ Թագուհի Թովմասյանը:

 


© armedia.am