Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Helsingin Sanomat թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունը նշանավորեց բոլոր ներքին պայմանավորվածությունների ավարտը, որոնք անհրաժեշտ էին Ֆինլանդիայի Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի խորհրդարանը մարտի 1-ին քվեարկեց ՆԱՏՕ-ին հանրապետության միանալու մասին օրինագծի ընդունման օգտին: