Հայաստանը դիմել է «Ռոսատոմ»-ին քիմիական արտադրությունների վերացման հարցում օգնության համար՝ Իրկուտսկի մարզի Ուսոլյե-Սիբիրսկոյե քաղաքի արդյունաբերական տեղամասում պետական ընկերության կողմից սնդիկի աղտոտվածության մաքրման հաջող փորձից հետո: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն՝ Պետդումայում կառավարության զեկույցից հետո:
«Մենք շատ առումներով առաջատար ենք։ Օրինակ, «Ռոսատոմը» արդյունաբերական ձեռնարկություններում վտանգավոր թափոնների վերացման բացառիկ որակավորում ունի։ Եվ մեր գործընկերները, օրինակ, Հայաստանից, արդեն դիմել են «Ռոսատոմ»-ին՝ խնդրելով դիտարկել Հայաստանում նմանատիպ քիմիական արտադրությունների վերացման հնարավորությունը։ Արդեն սկսվում է բնապահպանական ծառայությունների խնդրանք այլ պետություններից՝ այս պահի դրությամբ բարեկամական»,- ասել է Աբրամչենկոն «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցարզորւյցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։