Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է ՀՀ–ի և Ադրբեջանի հետ սահմաններ

00:21     24 մարտի, 2023

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Պակպուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից շրջաններում իրանական ստորաբաժանումների տեղակայման վայրեր: Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

Նշվում է, որ գեներալը շփվել է զինծառայողների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստության մակարդակը, զգոնությունն ու բարոյահոգեբանական վիճակը:

Պակպուրը ներկա է եղել նաև ցերեկային և գիշերային ժամերին անցկացված մարտավարական պարապմունքներին։

«Անվտանգության հարցը կապ չունի ցրտի, շոգի, տոների ու աշխատանքային օրերի հետ։ Մենք պետք է հնարավորինս զգոն և պատրաստված լինենք։ Միշտ ուշադիր եղեք այս հարցում»,- ասել է հրամանատարը՝ դիմելով զորքին։

 


© armedia.am