Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 120 ոստիկան

01:00     24 մարտի, 2023

Առնվազն 123 ոստիկան և ժանդարմերիայի սպա է վիրավորվել հինգշաբթի օրը Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ճնշելու ժամանակ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմանինը։

«Վերջին տվյալներով վիրավորվել է 123 ոստիկան ու ժանդարմ, ավելի քան 80 մարդ բերման է ենթարկվել»,- գրել է նախարարը Twitter-ում։ Նա շնորհակալություն է հայտնել իրավապահներին և հրշեջ-փրկարարական ծառայությանը ցույցերի ժամանակ կատարած աշխատանքի համար և ասել, որ մտադիր է այսօր երեկոյան այցելել Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 


© armedia.am