Թուրք ընդդիմադիր թեկնածուն հույս ունի հաղթել առաջին փուլում

00:32     24 մարտի, 2023

Թուրքիայի նախագահի միակ ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ ակնկալում է հաղթել մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների առաջին փուլում։

«Ընտրությունները կավարտվեն առաջին փուլով, քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր ու ցույց կտան իրենց կամքը։ Նրանք փոփոխություններ են ուզում»,- ասել է Քըլըչդարօղլուն Halk TV-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 


© armedia.am