ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին

11:32     24 մարտի, 2023

ԱՄՆ-ում Southwest Airlines-ի ինքնաթիռում ուղևորը, ով մասնագիտությամբ օդաչու է եղել, օգնության է հասել անձնակազմին, երբ օդաչուներից մեկը բժշկական օգնության կարիք է ունեցել: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Ինքնաթիռը Լաս Վեգասից Կոլումբուս մեկնելիս է եղել: Մեկ այլ ավիաընկերության օդաչուն, ով այդ պահին օդանավում է եղել որպես ուղևոր, օգնել է ռադիոկապի հարցում:

Օդանավում գտնվող մի բուժքույր էլ օգնություն է ցուցաբերել օդաչուին:


© armedia.am