ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթին։
«Պետքարտուղար Բլինկենը ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների դյուրացման գործում, և մենք գոհ ենք Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից։ Մենք բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այս առաջընթացի վերաբերյալ»,- այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Պատելը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել էր. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր պետք է լինի, և այն հիմնված կլինի ամենաբարձր մակարդակով ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինելու: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»: