Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի բազմաթիվ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձևակերպումներ հաջողվել է գտնել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հայտնում է aysor.am-ը։
«Ինչ-որ փոխզիջումային տեքստեր ձևակերպվել են, ցավոք սրտի, սա վերաբերում է ոչ հիմնական, առանցքային կարևորության հարցերին։ Բոլոր առաջին կաևորության հարցերը դեռևս քննարկման փուլում են ու դրանց հիմնական մասում կողմերի դիրքորոշումները դեռևս բավական հեռու են իրարից»,- նշեց Միրզոյանը։