Եվրոպական ժամանակավոր դիտորդական առաքելության զեկույցը հայկական կողմին հասանելի չէ․ ԱԳ նախարար

18:13     24 մարտի, 2023

Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ եվրոպական ժամանակավոր դիտորդական առաքելության զեկույցը հասանելի է միայն ԵՄ անդամ երկրներին։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին մարտի 23-ին՝ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում, ասաց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Փաստաթղթին ազատ հասանելիություն պարզապես չկա, պարզաբանեց Միրզոյանը։

«Քանի որ, սա, ըստ էության, զեկույց է։ Այն, ի սկզբանե, նախատեսվել է Եվրամիության ղեկավարության համար»,- ասաց Միրզոյանը։


© armedia.am