Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ եվրոպական ժամանակավոր դիտորդական առաքելության զեկույցը հասանելի է միայն ԵՄ անդամ երկրներին։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին մարտի 23-ին՝ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում, ասաց հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Փաստաթղթին ազատ հասանելիություն պարզապես չկա, պարզաբանեց Միրզոյանը։
«Քանի որ, սա, ըստ էության, զեկույց է։ Այն, ի սկզբանե, նախատեսվել է Եվրամիության ղեկավարության համար»,- ասաց Միրզոյանը։