ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում շփման գծի խախտում և դիրքային առաջխաղացում է տեղի ունեցել, հայտնում է Aysor.am-ը:
«2023 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը, խախտելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, հատել է շփման գիծը Շուշիի շրջանում, գրավել 2054.0 նիշով բարձրությունը (Սարիբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներական սարքավորումը»,- նշված է հաղորդագրությունում։
«Ադրբեջանական կողմին ներկայացվել է պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում զբաղեցրած դիրքեր վերադրձնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին»,- նշված է հաղորդագրությունում։