Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքի ուղղությամբ. ԱՀ ՊՆ
Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հաղորդում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։