Տոյվո Կլաարը կայցելի Ադրբեջան

16:28     27 մարտի, 2023

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախատեսում է ապրիլի 3-ին այցելել Ադրբեջան: Այդ մասին հայտնում է haqqin.az-ը։

Նշվում է, որ Կլաարը Բաքվում մասնակցելու է Եվրո ակումբի բացման արարողությանը։

Վերջին անգամ նա Ադրբեջան է այցելել մարտի 5-ին, հայտնում է Aysor.am-ը:


© armedia.am