Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախատեսում է ապրիլի 3-ին այցելել Ադրբեջան: Այդ մասին հայտնում է haqqin.az-ը։
Նշվում է, որ Կլաարը Բաքվում մասնակցելու է Եվրո ակումբի բացման արարողությանը։
Վերջին անգամ նա Ադրբեջան է այցելել մարտի 5-ին, հայտնում է Aysor.am-ը: