Ռուսաստանը շարունակում է գազի լրացուցիչ մատակարարումները Հունգարիա

10:12     29 մարտի, 2023

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պյոտր Սիյարտոյի հետ հեռախոսով քննարկել է այս երկրին առևտրի և էներգակիրների մատակարարման հարցեր, հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Կողմերը քննարկել են առևտրի և էներգակիրների մատակարարումների ոլորտում համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է մամուլի ծառայությունը, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է գազ մատակարարել Հունգարիային՝ համաձայն պայմանագրային պարտավորությունների և իրականացնում է լրացուցիչ մատակարարումներ։ 

«Ռուսաստանը շարունակում է գազ մատակարարել Հունգարիային՝ համաձայն պայմանագրային պարտավորությունների, ինչպես նաև լրացուցիչ մատակարարումներ՝ հունգարական կողմի պահանջով»,- ասվում է զեկույցում։

Նովակը նաև ընդգծել է, որ Հունգարիան Ռուսաստանի կարևոր գործընկերն է Դրուժբա նավթամուղի հարավային ճյուղով նավթի մատակարարման ոլորտում։


© armedia.am