ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցության բոլոր հարցերը պետք է լուծվեն կառուցողական ձևով, կարծում է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ RTVI-ի հետ զրույցում նա հույս է հայտնել, որ դաշինքից Երևանի հնարավոր դուրս գալու մասին խոսակցությունները շուտով կդադարեն, փոխանցում է News.am-ը։
«Հույս ունենք, որ կդադարեն վնասակար քննարկումները, թե ով որտեղից է դուրս գալիս և ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը կառուցողական և փոխշահավետ ձևով կլուծվեն»,- ասել է Գալուզինը: