ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմում է Կիևի ռեժիմի կողմից, հակամարտության մեջ ավելի խորանալու էլ տեղ չկա , հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ևս մեկ անգամ ուշադրություն դարձրեցինք ՆԱՏՕ-ի երկրների քայքայիչ գծի վրա, որոնք արդեն վաղուց են ներքաշվել հակամարտության մեջ և ներքաշվում են դրա մեջ ավելի ու ավելի խորը, իմ կարծիքով, ավելի խորանալու էլ տեղ չկա, և փաստացի պատերազմում են Կիևի ռեժիմի կողմից»,- Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։