Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումները բարդացնում են իրավիճակը, անհրաժեշտ է քաղաքական լուծում, չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Այն, որ Արևմուտքը զինում է Ուկրաինային տարբեր զինատեսակներով, մենք կարծում ենք, որ դա բարդացնում է իրավիճակը: Մենք միշտ հավատացել ենք, որ անհրաժեշտ է հիմնվել այս հարցի քաղաքական կարգավորման վրա», - ասել է Ամիր Աբդոլլահիանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո: