Թուրքիան ցանկանում է որքան հնարավոր է շուտ կազմակերպել խաղաղ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ բանակցություններից հետո Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ խաղաղություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների սեղանի շուրջ և ավարտել պատերազմը՝ խաղաղության հասնելով բանակցությունների սեղանի շուրջ», - ընդգծել է Թուրքիայի նախագահը։
Միաժամանակ Էրդողանը նշել է, որ Անկարան կցանկանար վերսկսել բանակցությունները Ստամբուլում, որտեղ ավելի վաղ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունների մի քանի փուլ էր կայացել։