Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։ Այս մասին չորեքշաբթի օրը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
««Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը հաջողությամբ իրականացվում է։Հավանականություն կա, որ պարոն Պուտինը [Թուրքիա] կգա ապրիլի 27-ին կայանալիք արարողությանը։ Հավանաբար մենք դրան միասին կմասնակցենք առցանց ֆորմատով»,- ասել է նա։
««Աքքույուն» Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև 2010 թվականի մայիսի 12-ին կնքված միջկառավարական համագործակցության համաձայնագրի հիման վրա։