Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը մտադիր է հանդիպել միջմիութենական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կենսաթոշակային բարեփոխումների դեմ հաջորդ ազգային բողոքի ակցիայից առաջ։ Այս մասին չորեքշաբթի TMC հեռուստաալիքի եթերում հայտարարել է «Աշխատանքի դեմոկրատական կոնֆեդերացիա» (CFDT) արհմիության ղեկավար Լորան Բերգերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հունվարի 10-ից, երբ ներկայացվեց բարեփոխումը, մենք ոչ մի հանդիպում չենք ունեցել։ <...> Այսօր երեկոյան միջմիութենական ասոցիացիայի հրավեր ենք ստացել վարչապետից»,- ասել է նա։
Բերժեն նշել է, որ ավելի վաղ կառավարության խոսնակ, նախարարի պատվիրակ Օլիվյե Վերանը մերժել էր արհմիությունների կողմից ներկայացված հանդիպման առաջարկը։
«Մենք գնալու ենք։ Մենք միասին որոշել ենք, որ պետք է գնանք մեր առաջարկները լսելի դարձնելու համար»,- հավելել է նա: