Եվրամիության տնտեսական բարգավաճումն ու ազգային անվտանգությունը կախված կլինեն Չինաստանի հետ հարաբերությունների բնույթից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այն, թե ինչպես ենք մենք վարում Չինաստանի հետ մեր հարաբերությունները, որոշիչ գործոն կլինի մեր ապագա տնտեսական բարգավաճման և ազգային անվտանգության համար», - ասել է նա՝ ընդգծելով, որ համայնքի հարաբերությունները «Չինաստանի հետ ամենաբարդ և կարևորներից են աշխարհում»:
Նրա խոսքով՝ Չինաստանը յուրահատուկ պատմություն ունեցող երկիր է, որը սկիզբ է առնում վաղ քաղաքակրթությունից: