Ֆրանսիայի կառավարության և արհմիությունների ներկայացուցիչների միջև երկխոսությունը կենսաթոշակային բարեփոխումների հարցի շուրջ շարունակվում է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Երկխոսությունը շարունակվում է»,- ասել է Մակրոնը BFM հեռուստաալիքի եթերում՝ ընդունելով, որ այժմ Ֆրանսիայում «սոցիալական բողոք» է ընթանում կառավարության նախագծի դեմ։ Միաժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ «ոչինչ չի կարող արդարացնել բռնությունը», որը տեղի է ունենում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ։
«Այժմ Սահմանադրական խորհուրդը պետք է խելամտությամբ ու հանդարտությամբ քննարկի օրինագիծը»,- ասել է Մակրոնը։