ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիներին զինվորական ծառայության գարնանային զորակոչի մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ փաստաթղթում նշվում է.
«2023 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 15-ը ռեզերվում չգտնվող և զինվորական ծառայության զորակոչի ենթակա Ռուսաստանի Դաշնության 18-ից 27 տարեկան քաղաքացիների զորակոչը 147 հազար հոգու չափով, - ասվում է հրամանագրում։
Հրամանագիրը նախատեսում է նաև զինվորական ծառայությունից ազատել այն զինվորներին, նավաստիներին, սերժանտներին և վարպետներին, որոնց ժամկետը լրացել է։