Հնդկաստանը ԱՄՆ-ի դաշնակիցը չէ և երբեք էլ չի լինի, բայց երկրները սերտորեն կհամագործակցեն։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) Հնդկաստանի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների համակարգող Կուրտ Քեմփբելը հինգշաբթի ելույթ ունենալով Նոր ամերիկյան անվտանգության Վաշինգտոնի կենտրոնում։
«Հնդկաստանը մեծ տերություն է։ Հնդկաստանը ԱՄՆ-ի դաշնակիցը չէ և երբեք չի լինի ԱՄՆ-ի դաշնակիցը: Բայց դա չի նշանակում, որ մենք մտերիմ գործընկերներ չենք լինելու և շատ բաներ չենք կիսելու։ Այսպես պետք է հասկանանք, թե ինչ դեր է խաղալու Հնդկաստանը համաշխարհային ասպարեզում՝ որպես մեծ տերություն»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։