Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա. Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար

12:16     31 մարտի, 2023

Արցախի ճակատագիրը սերտորեն կապված է Սյունիքի ճակատագրի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։ Այս մասին տեղեկացրել է շրջանի ղեկավար Լորան Վոքեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երեւանում մարտի 31-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է News.am-ը։

Նրա խոսքով՝ այս առիթով որոշվել է Սյունիքի հետ համագործակցության համաձայնագիր կնքել։ «Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել խորհրդանշական վայրում՝ Տաթեւի վանքում»,- նշել է Վոքեն՝ ավելացնելով, որ համաձայնագիրը հիմնականում վերաբերում է գյուղատնտեսությանը, քանի որ անհրաժեշտ է ապահովել պարենային անվտանգությունը։ «Ով հարձակվի Սյունիքի վրա՝ կհարձակվի իմ շրջանի վրա»,- ընդգծել է Վոքեն։


© armedia.am