ՀԱՊԿ-ը պատրաստակամ է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկել

13:01     31 մարտի, 2023

ՀԱՊԿ-ը պատրաստակամ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը, հայտնում է Aysor.am-ը։

ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում  կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։


© armedia.am