Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն իրենց «հակաիրանական համագործակցությունն» Իսրայելի հետ։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է ԻՐՆԱ գործակալությունը։
Նա Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի խոսքերն «Իրանի դեմ միասնական ճակատ ձևավորելու» մասին անվանել է ևս մեկ վկայություն այն բանի, որ Իսրայելը ջանում է Ադրբեջանի տարածքը վերածել ազգային անվտանգության սպառնալիքի Իրանի համար։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը, Թել Ավիվում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության բացման կողքին, հայտարարել է նաև Բաքվի հետ հակաիրանական համագործակցության խորացման մասին։