Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականը սպանվել է Դամասկոսի վրա իսրայելական հարձակման հետեւանքով: NEWS.am-ի փոխացմամբ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը:
Մարտի 31-ի գիշերը Իսրայելը հարձակում է գործել Սիրիայի Դամասկոս նահանգի վրա։ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են Իսրայելի զինվորականների կողմից օկուպացված Գոլանյան բարձունքներից արձակված որոշ հրթիռներ: