Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել. քննակվել է Արցախի պաշտպանության հարցը

16:50     31 մարտի, 2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և  կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։

Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Կամո Վարդանյանը։

Նախագահ Հարությունյանը կարևորել է  ուժային և քաղաքացիական  կառույցների,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։

Քննարկված հարցերի համատեքստում Արցախի նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին:


© armedia.am