ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում. ՌԴ ՊՆ

21:00     31 մարտի, 2023

 Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում, տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Դեպքի հետևանքով տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ ադրբեջանական և հայկական կողմերի հետ քննություն են անցկացնում», - նշված է հաղորդագրության մեջ։

Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։

Խաղաղապահները նաև Հայաստանից Ստեփանակերտ են ուղեկցել մարդասիրական բեռներով ևս մեկ ավտոշարասյուն, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

 


© armedia.am