Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հերթական անգամ կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը մոտ ապագայում չի ավարտվի, այլ կարող է տևել մինչև 2027 թվականը։ Նա իր տեսակետն արտահայտել է ուրբաթ օրը Frankfurter Allgemeine Zeitung թերթի կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայում ներկայիս հակամարտությունը կարող է տևել «և երկու, և չորս տարի»։ Իսկ դա, ըստ նրա, լուրջ մարտահրավեր կլինի Գերմանիայի համար։
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հնարավորություն ունենանք շարունակելու [Ուկրաինային] աջակցությունը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Որովհետև կարող է այնպես պատահել, որ այս պատերազմը տևի երկու, երեք, չորս տարի, ինչը մարտահրավեր կլինի բոլորիս համար»»,- վստահեցրել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։