Պեսկովն Ուկրաինայում միջուկային զենք տեղակայելու կոչերը շատ վտանգավոր է անվանել

09:50     1 ապրիլի, 2023

Ռուսաստանը չի կարող անտեսել Ուկրաինայում միջուկային զենք տեղակայելու կոչերով իրեն սպառնացող հիպոթետիկ վտանգը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

«Սա ևս մեկ շատ վտանգավոր միտում է, և սա այն հիպոթետիկ վտանգն է, որը մեր երկիրը չի կարող անտեսել»,- ասել է Կրեմլի խոսնակը` մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կայքում ԱՄՆ միջուկային զենք տեղակայելու մասին խնդրագրի հրապարակումը։

Պեսկովը նշել է, որ «ոչ բոլոր խնդրագրերը, որոնք հայտնվում են այնտեղ (Ուկրաինայի նախագահի կայքում - նշում է ՏԱՍՍ-ը) կարելի է լուրջ ընդունել»։

Նա, սակայն, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «այս թեմայի ակտիվ շրջանառումը նոր բաղադրիչ չէ»։

«Եկեք հիշենք Մյունխենի համաժողովը, երբ նախագահ Զելենսկին ինքը խոսեց նման հնարավորության մասին»,- ասել է Կրեմլի խոսնակը։ 


© armedia.am