Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացիների և 225 ընկերությունների նկատմամբ

19:55     1 ապրիլի, 2023

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության 33 քաղաքացիների և 225 ընկերությունների նկատմամբ։ Այս մասին ասված է պետության ղեկավարի կայքում տարածված հրամանագրում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Փաստաթղթի համաձայն՝ բոլոր 33 անձանց նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում 10 տարի ժամկետով։ Պատժամիջոցները ներառում են, ի թիվս այլոց, ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության դադարեցում, լիցենզիաների չեղարկում և այլ սահմանափակումներ, ընդհանուր առմամբ 11 միջոց:

Սահմանափակումներ են մտցվում նաև իրավաբանական անձանց նկատմամբ 10 տարի ժամկետով։


© armedia.am