Վիճակահանության արդյունքներով Էրդողանն առաջինն է քվեաթերթիկում

20:16     1 ապրիլի, 2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք հանրապետությունում կանցկացվեն մայիսի 14-ին, վիճակահանության արդյունքում քվեաթերթիկներում զբաղեցրել է առաջին տեղը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Վիճակահանության արդյունքում քվեաթերթիկների վրա թեկնածուների անունները դասավորված կլինեն հետևյալ հերթականությամբ` 1. Ռեջեփ Թայիփ Էրդողան, 2. Մուհարեմ Ինջե, 3. Քեմալ Քըլըչդարօղլու, 4. Սինան Օհան։

Առաջին փուլում հաղթելու համար պետության ղեկավարի թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը։ Հակառակ դեպքում կկայանա երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջինում ամենաշատ ձայներն ստացած երկու թեկնածուները։


© armedia.am