ՌԴ խաղաղապահները Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

21:02     1 ապրիլի, 2023

Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Շուշիի շրջանում։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն իրականացնում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները 30 դիտակետերում իրականացրել են շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Նրանք նաև պարեկություն են իրականացրել ` Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում։

Բացի այդ, ՌԴ խաղաղապահները հումանիտար բեռով ևս 1 ավտոշարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղ Գորիս–Ստեփանակերտ երթուղով։

Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։


© armedia.am