Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի (GRECO) գնահատմամբ՝ Հայաստանը որոշակի առաջընթաց է ապահովել դատախազների, խորհրդարանականների և դատավորների շրջանում կոռուպցիան կանխարգելելու հանձնարարականների ուղղությամբ, փոխանցում է news.am-ը։
GRECO-ն եզրակացրել է, որ 2015 թվականին ներկայացված 18 հանձնարարականներից 9-ը բավարար չափով են իրականացվել, ևս 9-ը՝ մասամբ բավարար։
Ի տարբերություն 2019 թվականի, Հայաստանի հանձնառությունը այլևս «ընդհանուր առմամբ անբավարար» չի գնահատվում։ Եվրոպական կառույցը նաև Հայաստանի իշխանություններին խնդրել է մինչև 2024 թվականի մայիսի 31-ը նոր զեկույց ներկայացնել մյուս հանձարարականների կատարման մասին։