Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ պաշտոնի համար հաստատեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն էր, փոխանցում է aysor.am-ը։
Ընդդիմությունն առաջադրել էր Էդգար Ղազարյանի թեկնածությունը, որին կողմ քվեարկեց միայն մեկ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը։
Մանասյանի օգտին քվեարկեց չորս պատգամավոր։
Մանասյանի թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: