Թրամփը ձերբակալվել է, սպասում է մեղադրանքի․ CNN

22:24     4 ապրիլի, 2023

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալված է և սպասում է մեղադրանքի: Թրամփը կլինի ձերբակալվածի կարգավիճակում, քանի դեռ նրան մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Նշվում է, որ նա ԱՄՆ պատմության մեջ առաջ նախագահն է, որին քրեական մեղադրանք առաջադրվում ու պետք է դատարանի առաջ կանգնի որպես մեղադրյալ:

Քաղաքական գործչի կողմնակիցներն ու հակառակորդները հավաքվել են Մանհեթենի դատարանի շենքի մոտ, փոխանցում է Tert.am-ը։

Թրամփի հակառակորդները կոչ են անում ձերբակալել նախկին նախագահին՝ նրան մեղադրելով կեղծիքի մեջ։

Աջակիցների խումբը ծածանում է քաղաքական գործչի անունով և «Թրամփ կամ մահ» մակագրություններով դրոշներ։

Նյու Յորքի երդվյալ ատենակալները անցյալ շաբաթ քվեարկեցին Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին:

CNN-ի փոխանցմամբ՝ Մանհեթենի դատախազությունը պատրաստ է մեղադրանք ներկայացնել Թրամփին բիզնեսում խարդախության ավելի քան 30 հոդվածով։

 


© armedia.am