Ապրիլի 14-ին Ուզբեկստանում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Բելտան։
«Ապրիլի 14-ին արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Այս միջոցառումը տեղի կունենա Սամարղանդում»,- ասել է Զախարովան։
Հանդիպման ընթացքում ԱԳՆ-ների ղեկավարները մտքեր կփոխանակեն արդիական տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ և կքննարկեն Համագործակցության ձևաչափով բազմակողմ համագործակցության հեռանկարային ոլորտները։
Կամփոփվեն նաև ԱԳՆ-ի 2022 թվականի փոխգործակցության արդյունքները։
Առանձնահատուկ ուշադրություն, ըստ ռուս դիվանագետի, կհատկացվի միջազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաև կապերի ամրապնդմանը իրավապահ, մշակութային, հումանիտար և կրթական ոլորտներում։