Երևանի ավագանու նիստը չկայացավ. նոր քաղաքապետ չընտրվեց

12:42     11 ապրիլի, 2023

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում էր քաղաքապետի ընտրության հարցը, հայտնում է Aysor.am-ը։

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նիստին ներկայացել էր միայնակ, ավագանու անդամները ներկա չէին։ Նա հայտարարեց, որ նիստը համարվում է չկայացած։

Հիշեցնենք՝ նախորդ նիստի ընթացքում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը որոշում ունի նոր քաղաքապետ չընտրել, հաշվի առնելով, որ ընտրություններին մի քանի ամիս ժամանակահատված է մնացել։

«Այս պահին մենք նոր քաղաքապետ չենք ընտրի, հետևաբար, նաև ընտրության օրվա նիստին չենք ներկայանա, որովհետև թեկնածու չի լինի և քննարկելու ու ընտրելու անհրաժեշտություն չի լինի», - հայտնել էր Գալջյանը։


© armedia.am