ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտնել է Մոլդովային աջակցություն ցուցաբերելու դաշինքի պատրաստակամության մասին

16:09     11 ապրիլի, 2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտնել է Մոլդովային աջակցություն ցուցաբերելու դաշինքի պատրաստակամության մասին, հայտնում է NEWS.am:

«Եթե պաշտոնական Քիշնևը դիմի ՆԱՏՕ-ին՝ Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար օգնություն ստանալու համար, Հյուսիսատլանտյան դաշինքն այդ հնարավորությունը կդիտարկի գոյություն ունեցող գործընկերության շրջանակներում։ Վերջին շրջանում հաճախ են հնչում հայտարարություններ, թե Մոլդովային անհրաժեշտ է հակաօդային պաշտպանության համակարգ, որ նրան պետք է անօդաչուներից պաշտպանության համակարգ, որ նրան անհրաժեշտ է կիբեռպաշտպանություն։ Եվ սեփական տարածքի և բնակչության պաշտպանության համար նման միջոցներ ստանալը բացարձակապես օրինական է։ Չեզոք լինել չի նշանակում ռազմական առումով թույլ լինել»,-ասել է նա  Moldova-1 հանրային հեռուստաալիքի եթերում։  

Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ արևմտյան գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում և հանդիպումներում կանդրադառնան երկրի պաշտպանական ներուժի ամրապնդման և արդիականացման թեմային։


© armedia.am