Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է ՀՀ-ում և տարածաշրջանում անվտանգությանն առնչվող հարցեր

10:25     12 ապրիլի, 2023

Ապրիլի 11-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյի հետ։ Այս մասին տեղեկանում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Կողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր։


© armedia.am