Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան Ջո Բայդենի կողմից նշանակվել է նախագահի մշակույթի և արվեստի հանձնաժողովի համանախագահ։ Այս մասին ասված է ամերիկյան առաջնորդի մամուլի ծառայության՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Grammy-ի 13 մրցանակների դափնեկիր է և դասվում է պատմության մեջ կոմերցիոն առումով ամենահաջողակ կատարողների շարքին:
Time ամսագին ավելի վաղ նրան ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։ Նշվում է, որ երգչուհին ակտիվորեն զբաղվում է բարեգործական գործունեությամբ և որոշ հասարակական արշավներով։