Հանրապետության տարածքում` ապրիլի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, 15-ին, 19-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +5+7, վաղը ցերեկը՝ +19+21 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11 +14,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +16+18,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+13,
Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,
Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+17,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18,
Արարատում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +10+13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +19 +21,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+12,
Արցախում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +12+17։