Ադրբեջանցիների պատվիրակությունը լքել է Հայաստանի տարածքը, Թբիլիսիից կթռչեն Բաքու

18:04     15 ապրիլի, 2023

Ադրբեջանի երիտասարդության ու սպորտի նախարարությունից «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել են, որ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը իրենց մասնակցությունը դադարեցրած ադրբեջանցիները արդել լքել են Հայաստանի տարածքը, փոխանցում է aysor.am-ը։

Ըստ հաղորդագրության, ադրբեջանական պատվիրակությունը  հատել է Վրաստանի ​​սահմանը և ավտոբուսով ուղևորվում է Թբիլիսի, որտեղից երեկոյան ինքնաթիռով կթռչեն Բաքու։ Սպասվում է, որ նրանք այնտեղ կլինեն տեղական ժամանակով՝ 21։20-ին։


© armedia.am