Մարդիկ զբաղված են գարնանացանով, իրենց ամենօրյա աշխատանքով․ Սոթքի վարչական ղեկավարը՝ համայնքում տիրող իրավիճակի մասին

12:59     17 ապրիլի, 2023

Սոթքում այս պահին մարդիկ զբաղված են իրենց բնականոն, ամենօրյա աշխատանքով, գարնանացանով։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Սոթք բնակավայրի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Նա նշեց, որ երեկվա կրակոցներից հետո առավոտյան հանգիստ է եղել իրավիճակը։

Համայնքի ղեկավարը նշեց, որ տեղեկություն չունի՝ վերսկել են հանքի շահագործման աշխատանքները, որոնք դադարեցվել էին օրեր առաջ Սոթի հանքավայրի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով:

Հիշեցնենք, որ երեկ՝ արիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:


© armedia.am