Իրանը կարծում է, որ Ադրբեջանի հետ իր հարաբերությունների վատթարացման հետևում կանգնած է Իսրայելը։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին երկուշաբթի հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։
«Սիոնիստական ռեժիմը (Իսրայելը) կարծում է, որ իր ազգային անվտանգության ռազմավարությունը տարածաշրջանում անկայուն և անապահով իրադրություն ստեղծելն է», - մեջբերում է Իրանի ԱԳՆ-ի Telegram-ի ալիքը։ «Հասկանալով, որ ոմանց ձեռնտու է Իրանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ոլորտում տարաձայնությունները, մենք փորձեցինք դիվանագիտական նախաձեռնությունների օգնությամբ հաղթահարել այդ լարվածությունը»։
Կանանի Չաֆին ընդգծել է, որ չնայած Թեհրանի և Բաքվի միջև առկա տարաձայնություններին, արտգործնախարարները հեռախոսազրույցների երեք փուլ են անցկացրել, որոնք «դրական են անցել»։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ Իսլամական Հանրապետությանը կհաջողվի Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավել։