Հայաստանի Հանրապետության նախագահի դուստրը՝ Արփի Խաչատուրյանը, ով ուղեկցում է նախագահին Լիտվա կատարած պաշտոնական այցի ընթացքում, կհանդիպի Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ։
Ինչպես հայտնել է Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը, Լիտվայի առաջին տիկինն ու ՀՀ նախագահի դուստրը կայցելեն Վիլնյուսի համալսարանի Սանտարոս Կլինիկոս հիվանդանոց, որտեղ նրանց կներկայացվի առաջադեմ տեխնոլոգիաների դերը վաղաժամ ծնված երեխաների առողջության պահպանման հարցում։